Թուրքիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարները կհանդիպեն Ստամբուլում

Ստամբուլ
Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները տարածաշրջանային խնդիրներ կքննարկեն, կանդրադառնան Ուկրաինայի թեմային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարը, Բեն Ուոլեսը և Լորենցո Գերինին այսօր կհանդիպեն Ստամբուլում։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` նախարարները կքննարկեն տարածաշրջանային խնդիրներն ու ՆԱՏՕ-ի շրջանակում համագործակցությունը, կանդրադառնան Ուկրաինայի թեմային:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 44–րդ օրը։