Փլուզում Կուզբասի հանքում. փլատակների տակ մարդիկ են մնացել

Հանքափորներ
Փլուզումը տեղի է ունեցել Կեմերովոյի մարզի ածխարդյունահանող ձեռնարկությունում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Կուզբասի «Թալդինսկայա Զապադնայա 1» հանքահորում հանքաշերտը փլուզվել է: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ Կեմերովոյի մարզի ԱԻՆ գլխավոր վարչությանը։
Մոսկվայի ժամանակով 8։19-ին Ռուսաստանի ԱԻՆ օպերատիվ ծառայությունն ահազանգ է ստացել, որ հանքաշերտը փլուզվել է, ինչի հետևանքով փլվածքի տակ երկու մարդ է մնացել, նրանց հետ կապ կա:
«Տեղում աշխատում են Ռազմականացված լեռնափրկարարական ջոկատների երկու բաժին, և փլատակների մաքրման աշխատանքներ են ընթանում»,-ասել են ԱԻՆ-ում։
Ընկերության կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ «Տալդինսկայա-Զապադնայա 1» հանքը ածխարդյունահանող ձեռնարկություն է, տեղակայված է Կեմերովոյի մարզի Պրոկոպիեվսկի շրջանի Մեծ Տալդա բնակավայրում։ Ձեռնարկությունն ընդգրկված է «Սիբիրյան ածխաէներգետիկ ընկերություն–Կուզբաս» ԲԲԸ-ում։