Փաշինյանը Քերոբյանին ու նրա տեղակալին 2 օրով գործուղում է Մոսկվա

Նրանք մասնակցելու են առևտրատնտեսական համագործակցության հեռանկարներին առնչվող քննարկման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին և նրա տեղակալ Նարեկ Տերյանին գործուղում է Ռուսաստանի Դաշնություն` Մոսկվա։ Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության e-gov տեղեկատվական հարթակում։
Քերոբյանն ու Տերյանն այնտեղ կգտնվեն ապրիլի 10-12-ը` առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։
Վերադարձից հետո էկոնոմիկայի նախարարը պետք է եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն: