Նուբարաշենի նախկին թռչնաֆաբրիկայի տարածքում հայտնաբերվել է անհայտ կորած տարեց կնոջ դին

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
82–ամյա կինը մարտի 28-ից որոնվում էր որպես անհայտ կորած։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ոստիկանները Նուբարաշենի նախկին թռչնաֆաբրիկային հարակից ձորակում հայտնաբերել են մարտի 28–ից անհայտ կորած տարեց կնոջ դին։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
Մասնավորապես, այսօր, ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի չգործող թռչնաֆաբրիկային հարակից ձորակում կնոջ դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են այս տարվա մարտի 28-ից որպես անհայտ կորած որոնվող, Երևանի բնակիչ 82-ամյա Ասիա Օ․-ի դին։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ։