ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Երևանի «Հաղթանակ» զբոսայգու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտտեղի ունեցավ հանրահավաք՝ ի պաշտպանություն Արցախի բնակչության և ռուս խաղաղապահ զորախմբի։
«Պահեստազորի սպաներ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Թաթուլ Պետրոսյանը նշեց, որ Ռուսաստանը Ուկրաինայում հատուկ գործողությամբ փորձում էկասեցնել նացիզմի տարածումն աշխարհում։ Միաժամանակ նահորդորեց սթափ գնահատել, թեովքեր են Հայաստանի բարեկամները։
Պետրոսյանը նշեց, որ հակառուսական ուժերը փորձում են վարկաբեկել խաղաղապահների գործողությունները, որպեսզի նրանք լքեն Արցախը։ Այդ դեպքում արցախահայությունը կմնա անպաշտպան, իսկ Բաքուն կհասնի իր նպատակին ու էթնիկ զտումներ կիրականացնի։ Այս համատեքստում նա ընդգծեց, որ միայն թշնամու ուժերը կարող են կողմ լինել, որ Արցախից ռուս խաղաղապահները հեռանան, քանի որ դա կհանգեցնի հայրենիքի կորստին։
«Երկրում գործում են բազմաթիվ սորոական կազմակերպություններ, որոնք իշխանությունների հովանավորությամբ փորձում են տարաձայնություններ մտցնել հայ-ռուսական բարեկամական հարաբերություններում։ Նրանք չեն հասկանում, որ Հայաստանի միակ իրական գործընկերը Ռուսաստանն է՝ ի դեմս խաղաղապահների»,- ասել է նա։
Իր հերթին «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության վարչության անդամ Հայկ Նահապետյանը նշեց, որ Ռուսաստանը պայքարում է աշխարհում ֆաշիզմի մնացորդների դեմ: Նրա խոսքով ՝ ուկրաինացի նացիստները դիմում են նույն դաժանություններին, ինչ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող ահաբեկիչները:
«Այն բռնությունն ու կտտանքները, որոնք կիրառվում են ռուս գերիների նկատմամբ, բնորոշ են նացիստներին։ Մենք՝ հայերս, լավ գիտենք, թե ինչպիսին կարող է լինել թուրքական և ադրբեջանական նացիզմը, և այսօր Արևմուտքը փորձում է այն օգտագործել Ուկրաինայում»,- ասաց նա։
Նահապետյանը հավելեց, որ շատ փորձագետների համար արդեն պարզ է, որ Ռուսաստանը հաղթելու է։ Նրա խոսքով, հայերի խնդիրն է օգնել ռուս խաղաղապահներին ու 102-րդ ռազմաբազայի ծառայողներին, ինչպես նաև դիմակայել հակառուսական ուժերին։