Մարիուպոլում օտարերկրյա վարձկաններ են մնացել. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկով. Արխիվային լուսանկար
Կոնաշենկովն ընդգծել է, որ Մարիուպոլը կազատագրվի ԴԺՀ–ի և ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մարիուպոլում օտարերկրյա վարձկաններ են մնացել։
«Ակնհայտ է, որ քաղաքում այժմ ոչ թե այսպես կոչված «եվրոպական արժեքների» պաշտպաններ են արգելափակվել, այլ օտարերկրյա վարձկաններ, որոնք ամերիկյան դոլարների դիմաց եկել են սլավոններին սպանելու` թաքնվելով խաղաղ քաղաքացիներից բաղկացած կենդանի վահանով», – ասել է նա։
Կոնաշենկովն ընդգծել է, որ Կիևը հրաժարվել է դուրս բերել զինյալներին Մարիուպոլից, դա հաշվի առնելով, քաղաքն անկասկած կազատագրվի ԴԺՀ–ի և ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների օգնությամբ։
Նրա խոսքով` ուկրաինացի զինվորականներից և ազգայնական գումարտակներից բացի Մարիուպոլում եվրոպացի վարձկաններ են կռվում։
«Ռադիոզրույցների գաղտնալսման արդյունքները ցույց են տալիս, որ «Ազով» գումարտակի ազգայնականներից և ուկրաինացի զինված ուժերից բացի, քաղաքի (Մարիուպոլ) օկուպացված շրջաններում զգալի թվով օտարերկրյա վարձկաններ կան։ Ռադիոզրույցները, ռուսերենից և ուկրաիներենից բացի, նաև 6 այլ լեզուներով են ընթանում, հիմնականում եվրոպական», – ասել է նա։
Կիևում շարունակում է բարձր մնալ խաղաղ բնակչության վրա հարձակումների վտանգը. ՌԴ ՊՆ
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 44–րդ օրը։