Ինքնասպանություն Երևանում. 26-ամյա երիտասարդը նետվել է Կիևյան կամրջից

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Այսօր՝ ապրիլի 8-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա»,–գրում է կայքը:
Ժամանել են ԱԻՆ–ի, ոստիկանության ու ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներ։

Պարզվել է, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Կարեն Հ.-ն է:
Ինքնասպանություն Երևանում. տաքսու ուղևորն իջել է մեքենայից ու նետվել Կիևյան կամրջից
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: