ՀՀ–ում ներդրումների համար առաջարկությունների փաթեթ է նախապատրաստվում. ՌԴ ԱԳՆ

Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
Սերգեյ Լավրովը կողմ է արտահայտվել հայկական տնտեսության մեջ ռուսական ներդրումների հետագա ավելացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ավելացման վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթն է պատրաստում Ռուսաստանի Դաշնությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Մոսկվայում ընդունելով իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին։
«Այժմ պատրաստվում է առաջարկությունների հերթական փաթեթը, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսությունում ռուսական ներդրումներն էապես ավելացնելուն»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը, որպես խոշոր տնտեսական գործընկեր և հիմնական արտաքին ներդրող, կշարունակի նոր նախագծեր փնտրել, որոնք թույլ կտան ապահովել Հայաստանի հետ առևտրի կայունությունը, ստեղծել նոր արտադրական հզորություններ, աշխատատեղեր»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Լավրովն անդրադարձել է նաև կրթամշակութային և հումանիտար համագործակցության ոլորտին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված է ավանդաբար սերտ և մեծ հետաքրքրություն առաջացնող կրթական նախագծերի հետագա ամրապնդմամբ, կրթական, լեզվական և գիտական տարածության ընդլայնմամբ: Նա նաև նշել է, որ ռուսական կողմը անկասկած կաջակցի Ռուսաստանում հայոց լեզվին և հայկական մշակույթի տարածմանը:
Հայ-ռուսական հարաբերությունները որակապես նոր մակարդակի են բերվել․ Միրզոյան