ՀՀ նախագահը մի շարք երկրներում դեսպաններ է նշանակել

Վահագն Խաչատուրյան. Արխիվային լուսանկար
Նոր դեսպան է նշանակվել Ղազախստանի Հանրապետությունում, մնացած երկրներում արդեն գործող դեսպանները ստանձնել են նաև մեկ այլ երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնելու գործը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք երկրներում դեսպաններ է նշանակել, հայտնում են նախագահականի մամուլի ծառայությունից։
Այսպես, Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանին, համատեղության կարգով, նշանակվել է Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Ղեվոնդյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նուր-Սուլթան):
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.Արմեն Ղեվոնդյանին նշանակվել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Արմեն Ղևոնդյանը 2020 թվականի նոյեմբերից եղել է Բելառուսում Հայաստանի դեսպանը: Այն բանից հետո, երբ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռանալուց հետո մի խումբ դիվանագետներ հեռացան ԱԳՆ-ից, Ղևոնդյանը նշանակվեց արտաքին գործերի փոխնախարար։
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն այժմ, ՀՀ նախագահի հրամանագրով, կկատարի նաև
Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն)։
Իսկ Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը, համատեղության կարգով, կկատարի նաև Անդորրայի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները (նստավայրը՝ Մադրիդ)։