ՀՀ մարդասիրական խումբը 4 տոննա օգնություն է փոխանցել Հալեպի բուժհաստատություններին

ՀՀ մարդասիրական խումբը 4 տոննա օգնություն է փոխանցել Հալեպի բուժհաստատություններին
Առաքելության առաջին օրվանից 24 տոննա դեղորայք է փոխանցվել Հալեպի բուժհաստատություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. 2022 թվականի ապրիլի 7-ին Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ` Հայաստանի հումանիտար առաքելության 9-րդ մարդասիրական խումբը Հալեպի բուժհաստատություններին է փոխանցել 4 տոննա բժշկական և առողջապահական պարագաներ: Տեղեկությունը հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին ցուցաբերած բժշկական ամենօրյա աջակցության համար:
Առաքելության առաջին օրվանից Հալեպի բուժհաստատություններին փոխանցվել է 24 տոննա դեղորայք։
Հիշեցնենք, որ հայկական մարդասիրական առաքելությունը Սիրիայում է 2019թ. փետրվարից։ Այդ ժամանակից ի վեր ականներից մաքրվել է շուրջ 950 հազար քառակուսի մետր տարածք, իսկ բժիշկները օգնություն են ցուցաբերել ավելի քան 42 հազար տեղացի բնակիչների: