ՀՀ ֆինանսների նախարարն ու նրա տեղակալը գործուղվում են Վաշինգտոն

Տիգրան Խաչատրյան
Վերադառնալուց հետո ֆինանսների նախարարը պետք է հաշվետվություն ներկայացնի եռօրյա ժամկետում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին ու նրա տեղակալ Վահե Հովհաննիսյանին ապրիլի 19-23 գործուղում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Վաշինգտոն։ Տեղեկությունը հրապարակվել է կառավարության e-gov հարթակում։
Նրանք ԱՄՆ են գործուղվում Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային հանդիպումներին մասնակցելու նպատակով:
Վերադառնալուց հետո ֆինանսների նախարարը պետք է եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն:
Եթե ԱԺ նախագահը պետք է ունենա ուղեկցող մեքենաներ, ապա պետք է ունենա. ֆինանսների նախարար