Հայաստանի տարածքում փակ ճանապարհներ կան

Ճանապարհ
Կապան-Տաթև ավտոճանապարհը (Տաթևի վանական համալիրի մոտակայքում) փակ է բեռնատարների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։
Կապան-Տաթև ավտոճանապարհը (Տաթևի վանական համալիրի մոտակայքում) փակ է բեռնատարների համար, իսկ մնացած տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ միակողմանի երթևեկելի:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Երևանում և գրեթե բոլոր մարզերում տևական ժամանակ լույս չի լինի