ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Երկրորդն այսօր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ղրիմի Հանրապետության պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Ըստ հաղորդագրության` կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել պատվիրակության անդամներին՝ աղոթելով տարածաշրջանում խաղաղության վերահաստատման և մարդկության կյանքում համերաշխության և փոխգործակցության ոգու զորացման համար։
Հանդիպման ընթացքում Գարեգին Բ–ն անդրադարձել է Ղրիմի պատմության մեջ հայ համայնքի ունեցած կարևոր դերակատարությանն ու ներդրմանը և համայնքի ներկայիս ազգային-հոգևոր աշխույժ կյանքին։
Նա իր գնահատանքն է հայտնել Ղրիմի իշխանություններին հայկական համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև եկեղեցաշինությանը ցուցաբերվող զորակցության համար։