ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Էստոնիայի իշխանությունն ազատ է արձակել Sputnik Media-ի նախկին գլխավոր խմբագիր Ելենա Չերիշևային, որը ձերբակալվել էր միջազգային պատժամիջոցները խախտելու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է Էստոնիայում Ռուսաստանի դեսպանատունը:
Ելենա Չերիշևան ամուսնու՝ Մատի-Դմիտրի Տերեստալի հետ ձրեբակալվել է հատուկ ծառայությունների կողմից ապրիլի 6-ին, տանը ութժամյա խուզարկությունից հետո: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Տալլինից պահանջել էր անհապաղ ազատ արձակել ռուս լրագրողին, պահպանել նրա իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև ապագայում բացառել նման երևույթները:
Չերիշևայի ամուսնուն նույնպես ազատ են արձակել իրավապահների կողմից ձերբակալման պահից 48 ժամ անց:
Delfi հրատարակության տվյալներով՝ քրեական գործի նյութերում նշված է, որ լրագրողները մի քաղաքացու, որի դեմ պատժամիջոցներ են սահմանվել, փոխանցել են Ռուսաստանից ստացված գումարներ, ինչպես նաև, իբր, շարունակել են կառավարել Sputnik Meedia-ն այն բանից հետո, երբ ԵՄ-ն մարտի 1-ին պատժամիջոցներ է սահմանել:
Մարտի սկզբին Էստոնիայի Sputnik Meedia տեղեկատվական առցանց հարթակը հայտարարել էր էստոնական բանկերի և իշխանության կողմից ճնշումների ու սահմանափակումների, ինչպես նաև իր աշխատակիցների հասցեին սպառնալիքների պատճառով աշխատանքի դադարեցման մասին: Այն ժամանակ գլխավոր խմբագիր Ելենա Չեռնիշևան հայտնել էր, որ մեկ տարվա ընթացքում Էստոնիայի բանկերը սառեցրել են աշխատակիցների աշխատավարձերն ու փակել Sputnik Meedia-ի հաշիվները՝ «փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ալկոհոլի ապօրինի վաճառքի» կասկածների հիման վրա: