Երևանում ավտոմեքենա է այրվել. կա տուժած

Երկհարկանի տան ավտոտնակում այրվել է «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան: Տան բնակիչը այրվածքներ է ստացել ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, այսօր` ժամը 17։51-ի Երևանի Հովնաթանի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել, կա տուժած, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարուժանի փողոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:28-ին, մարվել՝ 18:46-ին: Երկհարկանի տան առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվել է «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենա: Դեմքի շրջանում այրվածքներ ստացած բնակիչը հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ: