Երևան-Երասխ ճանապարհի ավտովթարի հետևանքով 2 մարդ տուժել են, 25 երկաթե հենասյուներ`տապալվել

Շտապ օգնության մեքենա. Արխիվային լուսանկար
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն ու ուղևորը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի մոտակայքում, խոշոր ավտովթար է տեղի է ունեցել, կա տուժած, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն վթարի մասին ահազանգ է ստացել այսօր`ժամը 19։03-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին՝ Արաքսավան գյուղի վարչական տարածքում, «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ե․, ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազի խողովակին և վնասել այն․առկա է գազի արտահոսք»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Երևանի «Էրեբունի ԲԿ»։
Shamshyan.com–ն էլ գրում է, որ հիվանդանոց են տեղափոխվել վարորդն ու ուղևորը, որոնք հարազատ քույրեր են։
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել ավտոքարշակին:
Վթարի հետևանքով 25 երկաթյա հենասյուներ են տապալվել: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։