ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Կրեմլը կտեղեկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցի մասին: Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք այդ մասին ժամանակին կտեղեկացնենք», - ասել է Պեսկովը ՝ պատասխանելով ՀՀ վարչապետի այցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների մասին հարցին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Հայաստանի վարչապետի այցը ՌԴ տեղի կունենա ապրիլի երկրորդ տասնօրյակում: