ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո։ Այս մասին ասվում է Twitter-ում ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության հայտարարության մեջ։
Նախագահությունը ողջունում է նաև «խաղաղության հնարավոր համաձայնագրի հասնելու գործընթացի մեկնարկը»։
«Նախագահությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հարավային Կովկասում կայուն և խաղաղ միջավայր ապահովելու բոլոր ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ապրիլի 6–ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև ապրիլի վերջը սահմանազատման հարցերով հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, իսկ երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները։
Հստակեցվել են ՀՀ–Ադրբեջան հարաբերությունները. ինչու Արցախի մասին Բրյուսելում չի հիշատակվել