ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եռյակի ճակատագիրն անհայտ է. Լավրովը բացատրել է` ինչու

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի գործընկերոջ հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ (8 ապրիլի, 2022թ)․ Մոսկվա
Վաշինգտոնն ու Փարիզը հայտարարել են, որ չեն շփվի Մոսկվայի հետ նաև Ղարաբաղյան կարգավորման Մինսկի ձևաչափով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չգիտի, թե ինչպես կդասավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի հետագա ճակատագիրը: Մոսկվայում հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ կայացած ճեպազրույցի ժամանակ Սերգեյ Լավրովն ասաց, որ այս անորոշության պատճառը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումներն են։
«Այս խմբում մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները (այսպես կոչված) ռուսաֆոբիայի թնջուկի մեջ, փորձելով չեղարկել Ռուսաստանի Դաշնության հետ կապված ամեն ինչ, ասացին, որ մեզ հետ չեն շփվելու նաև այդ ձևաչափով։ Դա նրանց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղի և ամբողջ Անդրկովկասի շահերը, եթե պատրաստ են զոհաբերել այս դեպքում հայկական կողմի շահերը, ապա դա նրանց ընտրությունն է», - ասել է նախարարը։
Լավրովն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ոչ միայն այս հակամարտությունը, այլև երկրի վրայի մնացած բոլոր հակամարտությունները իրենց ռուսատյաց քաղաքականության պատանդն են դարձնում ՝ ստիպելով բոլորին դադարեցնել փոխգործակցությունը բոլոր ձևաչափերով, որպեսզի թելադրեն իրենց միակողմանի կամքը:
«Մենք հավատարիմ ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և բոլոր այն պայմանավորվածությունների կատարմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև։ Այս ընտրությունը մերը չէ։ Եվ եթե Ֆրանսիան ու ԱՄՆ - ն որոշել են այդպես վարվել, Աստված նրանց դատավոր», - հավելել է Լավրովը ։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը նման մոտեցումն անպատասխանատու է համարում, սակայն սրանով նրանք չեն կարող Մոսկվային հունից հանել:
Հանգամանքներ կան, որոնք պարզաբանման կարիք ունեն. Լավրովը` Փառուխի մասին