ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. «Մետրոնոմ», «Ռոսիա մոլ» և «Մեգամոլ» առևտրի կենտրոնների տարածքում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ԱԻՆ–ում ահազանգեր էին ստացվել, որ նշված առևտրի կենտրոններում պայթուցիկներ են տեղադրված։
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը:
«Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի տարածքից փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել էին մոտ 2000, «Մետրոնոմից»` 500, իսկ «Մեգամոլից»` 5000 քաղաքացու: