11:0. Հայաստանի ֆուտզալի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Շոտլանդիայի հանդեպ

Ֆուտզալ. Արխիվային լուսանկար
Ապրիլի 9-ին հայ ֆուտբոլիստները կխաղան Բուլղարիայի հավաքականի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջին խաղում։ Տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հայ ֆուտբոլիստները 11 գնդակ են ուղարկել Շոտլանդիայի հավաքականի դարպասը։
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հայտնվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Բուլղարիայի, Շոտլանդիայի և Կոսովոյի հավաքականները։
Ռուբեն Նազարեթյանի սաները երկրորդ հանդիպումը կանցկացնեն ապրիլի 9-ին Բուլղարիայի հավաքականի հետ, իսկ ապրիլի 11 -ին ՝ Կոսովոյի: