ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Բանակցությունների ընթացքում քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հատուկ ուշադրություն են դարձրել հումանիտար հարցերին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 43–րդ օրը։