ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը վաղաժամկետ դադարեցնում է իր լիազորությունները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում։ Այս մասին Գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի տեղակալ Գենադի Կուզմինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կասեցրել էր Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը Մարդու իրավունքների խորհրդին։ ՄԱԿ-ում պարզաբանել են, որ Ռուսաստանը կպահպանի իր տեղը խորհրդում, սակայն չի ունենա ձայնի և խոսքի իրավունք։
«Ռուսաստանի Դաշնությունը որոշել է 2022 թվականի ապրիլի 7-ին վաղաժամկետ դադարեցնել իր լիազորությունները՝ որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ»,- հավելել է Կուզմինը։
Նա նշել է, որ Մոսկվան համարում է Գլխավոր ասամբլեայի որոշումը՝ կասեցնելու Ռուսաստանի անդամակցությունը ՄԱԿ-ին` որպես անօրինական և քաղաքական դրդապատճառներով քայլ։
Բանաձևի օգտին քվեարկել է 93 պետություն, այդ թվում՝ Թուրքիան։ Դեմ են եղել 24 երկիր, ձեռնպահ՝ 58։ Հայաստանը չի մասնակցել քվեարկությանը։