ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ պարբերաբար փորձում է կապ հաստատել ռուս գործընկերոջ` Սերգեյ Շոյգուի հետ, բայց ապարդյուն:
«ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլին և ես փետրվարի կեսերից պարբերաբար փորձում ենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ կապ հաստատել երկխոսությունը շարունակելու համար։ Առանձնապես հաջողության չենք հասել, որովհետև ռուսները չեն պատասխանում», - ասել է նա ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ։
Թեժ գիծը, որ հատուկ ստեղծվել է հնարավոր հակամարտությունների լուծման համար, առայժմ ըստ նշանակության չի օգտագործվել: