Նեոնացիստներն Ուկրաինայում կրակել են խաղաղ բնակիչների վրա. կան վիրավորներ

Այն ժամանակահատվածում, երբ բնակիչներին թույլատրվել է լքել իրենց տները՝ սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար, նեոնացիստները կրակել են նրանց ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ռուսական կողմն ամեն օր արձանագրում է ուկրաինացի նեոնացիստների կողմից հումանիտար միջանցքների անկանոն գնդակոծություն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Մենք ամեն օր արձանագրում ենք մարդասիրական միջանցքների անկանոն գնդակոծությունը նեոնացիստների կողմից տարբեր տեսակի հրետանային զենքերից և ականանետերից: Միևնույն ժամանակ, 2022 թվականի ապրիլի 4-ից նման հրետակոծությունների ինտենսիվությունն անընդհատ ավելանում է»,- ասել է նա։
Գեներալը հայտնել է նաև, որ Խարկովում ուկրաինացի նեոնացիստները ականանետեր են օգտագործել խաղաղ բնակիչներին վախեցնելու համար, իսկ անկանոն գնդակոծությունների արդյունքում կան վիրավորներ։
«Խարկովում, Շևչենկովսկի և Խոլոդնոգորսկի շրջանների բնակելի թաղամասերում նեոնացիստներն այն ժամանակահատվածում, երբ բնակիչներին թույլատրվում է լքել իրենց տները՝ սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար, անխնա ահաբեկչական գործողություններ են իրականացրել՝ օգտագործելով ականանետեր։ Անկանոն գնդակոծության արդյունքում կան վիրավորներ»,- ասել է Միզինցևը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 43–րդ օրը։