ՆԱՏՕ-ն վաղուց պետք է պատմության գիրկը գնացած լիներ. Չինաստանի ԱԳՆ

Չինաստանի դրոշ. Արխիվային լուսանկար
Դիվանագետը պատասխանել է դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության դեպքում Չինաստանի դիրքորոշման մասին հարցին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Սառը պատերազմի արդյունք ՆԱՏՕ-ն վաղուց պետք է «պատմության գիրկը գնար»։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման հեռանկարները:
«Ես չեմ կարող մեկնաբանել հիպոթետիկ իրադարձությունը, բայց ՆԱՏՕ - ի՝ արևելք ընդլայնման վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը շատ պարզ է, ՆԱՏՕ - ն Սառը պատերազմի ծնունդ է, այն վաղուց պետք է պատմության մի մասը դառնար», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության դեպքում Չինաստանի դիրքորոշման մասին հարցին:
ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Ջուլիան Սմիթն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան ինքնուրույն որոշումներ կընդունեն առաջիկա ամիսներին կամ անգամ շաբաթներին դաշինքին անդամակցելու հնարավորության վերաբերյալ: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը կողջուներ դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը, և որ այդ երկու երկրներն արդեն այս փուլում արժեքավոր գործընկերներ են ՆԱՏՕ-ի համար: