ՆԱՏՕ-ն կուժեղացնի Ուկրաինայի ռազմական աջակցությունը. Ստոլտենբերգ

Յենս Ստոլտենբերգ
Ստոլտենբերգը կարծում է, որ դաշինքը պետք է ավելին անի, որպեսզի ուկրաինական բանակը կարողանա ավելի լավ պաշտպանվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում դաշինքի արտգործնախարարների նիստի ավարտին հայտարարել է, որ դաշինքի երկրները կընդլայնեն Ուկրաինայի ռազմական աջակցությունը:
«Մենք քննարկել ենք Ուկրաինայի իրադրությունը։ Բոլորս համակարծիք ենք, որ անհրաժեշտ է ընդլայնել Ուկրաինային ուղղված աջակցությունը, անել ավելին, որպեսզի ուկրաինական բանակը կարողանա ավելի լավ պաշտպանվել», - ասել է նա։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 43–րդ օրը։