ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Հունգարիան չի պաշտպանում Ռուսաստանի դեմ էներգետիկայի ոլորտում պատժամիջոցների վերաբերյալ Եվրամիության առաջարկները, հայտարարել է երկրի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն:
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, նախարարն ընդգծել է, որ իր երկիրը դեմ է ռուսական նավթի և գազի նկատմամբ պատժամիջոցներին:
Ավելի վաղ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո լը Մերը առաջարկել էր ևս մի քանի շաբաթ քննարկել ռուսական նավթի մատակարարումների արգելքի թեման, որպեսզի ԵՄ-ի մակարդակով համաձայնեցված որոշում:
Ապրիլի 4–ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ սահմանելու օգտին՝ նշելով, որ դրանք կարող են վերաբերել նավթի և ածխի մատակարարումների սահմանափակմանը:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 43–րդ օրը։