ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը, տեղեկանում ենք ՊՆ պաշտոնական կայքից։
«Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՊՆ–ն հավելում է, որ ադրբեջանական կողմի տարածած լուրերն իրականությանը չեն համապատասխանում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն էր տարածել` ասելով, որ հայկական կողմն իբրև թե երեկ երեկեյան կրակ է բացել Տավուշի ուղղությամբ։