Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել

Սեյսմոլոգ
Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հայաստան-Վրաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Արիլի 7-ին` տեղական ժամանակով 14:38-ին, Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստան-Վրաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,– նշված է հաղորդագրության մեջ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում:
Այդ տարածքում երկրաշարժ էր գրանցվել նաև երկու օր առաջ` ապրիլի 5-ին։