Գետերը կվարարեն և ափերից դուրս կգան. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության զգուշացումը

Հանրապետության տարածքում ինտենսիվ մթնոլորտային տեղումներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ինտենսիվ մթնոլորտային տեղումներով պայմանավորված՝ ապրիլի 7-9-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Նշվում է, որ առանձին գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր, իսկ մերձափնյա հատվածներում` ջրածածկումներ։ Թե հատկապես որ գետերի մասին է խոսքը, հաղորդագրության մեջ չի նշվում։

Նշենք, որ առանձին գետերի վարարումների մասին ՇՄՆ-ն նախազգուշացրել էր նաև ապրիլի 2-ին և 3-ին։