Եվրախորհրդարանը կոչ է արել ժամանակավորապես արգելել էներգառեսուրսների ներկրումը ՌԴ–ից

Եվրախորհրդարան
Պատժամիջոցների ընդունումը Եվրախորհրդարանի իրավասության մեջ չէ, և այս բանաձևը պարտադիր չէ ԵՄ երկրների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում ռուսական էներգառեսուրսներ ներկրման «ամբողջական էմբարգո» սահմանել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«ԵԽ պատգամավորները կոչ են անում լրացուցիչ սահմանափակող միջոցներ ձեռնարկել ՌԴ դեմ, մասնավորապես՝ նավթի, միջուկային վառելիքի, գազի և ածխի ներմուծման ամբողջական էմբարգո»,- ասվում է Եվրախորհրդարանի մամուլի հաղորդագրությունում։
Միաժամանակ այդ պատժամիջոցները պետք է ուղեկցվեն ԵՄ-ին էներգետիկ ռեսուրսներով ապահովելու հստակ ռազմավարությամբ և ենթակա են վերանայման, եթե Ռուսաստանը Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը վերականգնելու միջոցներ ձեռնարկի, ինչպես նաև զորքը դուրս բերի ուկրաինական տարածքից։
Նշենք, որ պատժամիջոցների ընդունումը Եվրախորհրդարանի իրավասության մեջ չէ, և այս բանաձևը պարտադիր չէ ԵՄ երկրների համար։
Արևմուտքի սցենարը չիրականացավ. Միշուստինը` հակառուսական պատժամիջոցներին հակազդելու մասին
Ուկրաինայի ապառազմականացման հատուկ գործողության մեկնարկից հետո ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, ֆինանսական հատվածի և էներգետիկայի դեմ պատժամիջոցների չորս փաթեթ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, և պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել համաշխարհային տնտեսությանը։ Նրա խոսքով՝ Արևմուտքի գլխավոր նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։ Պուտինը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը փաստացիորեն չեն կատարել Ռուսաստանի հանդեպ իրենց պարտավորությունները՝ սառեցնելով նրա արժութային պահուստները։
ԵՄ-ն ռուսական գազի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում չի մշակել. Եվրահանձնաժողովի ղեկավար