Մայրության և գեղեցկության տոնին նվիրված «Գարնանային այգի» անունով ծաղկի և բույսերի տոնավաճառ է բացվել Երևանի կենտրոնում: Այն կազմակերպել է «Profal group» ընկերությունը «O2 Gardens» նախագծի շրջանակում։ Ընտրությունը մեծ է` 200-250 մշտադալար և 100-150 այլ տեսակի բույսեր. այցելուները կարող են նվեր ընտրել սիրելի կնոջ, ընկերուհու, դստեր և մոր համար:
Նշենք, որ ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է մայրության, գեղեցկության և սիրո տոնը: Տոների ու հիշատակի օրերի մասին օրենքում այս տոնն ամրագրվել է 1995թ.-ին ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի կողմից, բայց տոնի խորհուրդը կրոնական է։
Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Այդ օրը հրեշտակապետը Մարիամ Աստվածածնին տեղեկացրել է, որ նա հղի է, և իր պտուղն Աստծո որդին է։