ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ղրիմի Թեոդոսիա և Հայաստանի Դիլիջան քաղաքները համաձայնագիր են կնքել և դարձել քույր քաղաքներ, հաղորդում Է Ղրիմի տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:
Ղրիմի պաշտոնական պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում։
«Դիլիջան ու Թեոդոսիան քույր քաղաքներ են դարձել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Դիլիջանի կողմից համաձայնագիրը ստորագրել է քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։
Իր հերթին Ղրիմի կառավարության փոխվարչապետ, Հանրապետության ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն հայտարարել է, որ ստորագրված համաձայնագիրը նշանակալի իրադարձություն է Ղրիմի և Թեոդոսիայի համար, որը հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդավայրն է, և որտեղ միշտ բնակվել է ամենամեծ հայկական համայնքը, կան հին հայկական տաճարներ:
«Մենք վստահ ենք, որ այսօր ստորագրված համաձայնագիրը թույլ կտա ավելի մոտեցնել հայ և ռուս ժողովուրդներին, ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավել Ղրիմ և Հայաստան։ Փոխանակումներ կիրականացվեն արվեստի դպրոցների միջև։ Դիլիջանը Թեոդոսիային, իսկ Թեոդոսիան Դիլիջանին առաջարկելու բան ունի։ Մեզ միավորում է բարեկամության հազարամյա պատմությունը, որը պետք է ամրապնդվի», - ընդգծել է փոխվարչապետը։
Իր հերթին Սարգսյանը հայտարարել է, որ ստորագրված համաձայնագիրը հիմք կհանդիսանա քաղաքների միջև հետագա փոխշահավետ զարգացման համար: