Chanel-ը հերքել է տեղեկությունները, թե ռուսաստանցիներին պայուսակներ չի վաճառում

Ազգությամբ պայմանավորված վաճառքի սահմանափակումը ընկերության քաղաքականությունը չէ, վստահեցրել է Chanel-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ռուսաստանցիներ Chanel-ից կարող են ազատորեն պայուսակներ գնել։ ՌԻԱ Նովոստիի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Փարիզի կենտրոնում գտնվող բուտիկի մենեջերը` հավելելով, որ ազգությամբ պայմանավորված սահմանափակումների մասին հաղորդումներն իրականության ը չեն համապատասխանում։
«Որպես ռուս կին՝ դուք կարող եք պայուսակ գնել առանց որևէ խնդրի: Մենք լսել ենք բլոգերների հաղորդումները, որ Chanel-ը հրաժարվում է պայուսակներ վաճառել ռուսներին, բայց դա այդպես չէ: Դա կեղծ է: Նրանց հաշիվները պարզապես արգելափակվել են: Ոչ մի սահմանափակում չկա, քանի դեռ ձեր քարտը գործում է»,- ասել է մենեջերը։
Նրա խոսքով, ազգային պատկանելությամբ վաճառքի սահմանափակումը խանութի քաղաքականությունը չէ։
Հիշեցնենք` ավելի վաղ ռուսազգի Լիզա Լիտվինը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ ԱՄԷ-ում հանգստանալիս բախվել է քաղաքացիությամբ պայմանավորված խտրականության փաստի հետ։ Դուբայի առևտրի կենտրոններից մեկում նրան մերժել էին Chanel-ի պայուսակ վաճառել, քանի դեռ նա պարտավորագիր չի ստորագրել, որ գնված ապրանքը չի տանի Ռուսաստան և չի կրի այնտեղ։