Ուկրաինան խափանել է գերիների ծրագրված փոխանակումը. ՌԴ ՊՆ

Միխայիլ Միզինցևը. Արխիվային լուսանկար
Գեներալն ընդգծելէ, որ արևմտյան երկրները ոչ միայն տեղյակ են կոպիտ խախտումների մասին, այլև փորձում են ուկրաինական իշխանություններին օգնել խուսափել պատասխանատվությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ուկրաինական կողմը խափանել է ռազմագերիների փոխանակումը, որը նախատեսված էր այսօր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում մարդասիրական արձագանքման հարցերով ՌԴ Միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Ինչպես նշել է Միզինցևը,ուկրաինականկողմը նույնիսկ այս մարդասիրական հարցում անհետևողականություն և սեփական երկրի քաղաքացիների ճակատագրի նկատմամբ բացահայտ անտարբերություն է ցուցաբերում։
«Կիևիիշխանությունները երկար ժամանակ խափանում են նախապես համաձայնեցված պայմաններով ռազմագերիների փոխանակումը։ Այսօր նախատեսված ռազմագերիների փոխանակումը նույնպես խափանել է ուկրաինական կողմը»,-ասել է գեներալը։
Նրա խոսքով՝ փոխանակման համար հայտագրված 251 զինծառայողների ցանկն օրվա ընթացքումբազմիցս ճշտվել է, ռազմագերիների թիվը բազմիցս կրճատվել է:
Վերջին փուլում համաձայնեցված ցուցակը՝ ընդամենը 38 զինծառայողների անուններով, այսօր առավոտյան ուկրաինական կողմը նույնպես մերժել է՝ առանց պատճառներ նշելու։
Գեներալը Կիևին մեղադրել է ռուս ռազմագերիների նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքը խախտելու համար։ Նրա խոսքով՝ արևմտյան երկրները ոչ միայն տեղյակ են կոպիտ խախտումների մասին, այլև փորձում են ուկրաինական իշխանություններին օգնել խուսափել պատասխանատվությունից:
«Այդ է վկայում այն, որ Կիևի ռեժիմը դեռևս ընթացիկ տարվա ապրիլի 1-ին Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությանը տեղեկացրել է, որ ռուս ռազմագերիների հետ վերաբերմունքում մտադիր չէ պահպանել Ժնևի կոնվենցիան»,- ասել է նա:
Բացի այդ, Ուկրաինայի իշխանությունները արևմտյան երկրներին համոզում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին դրդել հրաժարվել ռուս ռազմագերիներին հասանելիություն ստանալու փորձերից:
«Ռուս զինծառայողների շուրջ նման մանիպուլյացիաները համոզիչ կերպով վկայում են, որ շատ արևմտյան երկրների իշխանություններ մասնակից են դառնում ուկրաինացի նեոնացիստների անմարդկային հանցագործություններին»,-ընդգծել է ռուս գեներալը:
Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ինչպես նաև Գերմանիայի, Թուրքիայի և Ֆրանսիայի ղեկավարություններին, որպեսզի նրանք Ուկրաինայից պահանջեն ԿԽՄԿ-ին թույլ տալ տեսնել ռուս ռազմագերիներին, որոնց պահման պայմանների և առողջական վիճակի մասին քիչ բան է հայտնի։
Միզինցևը ճշտել է, որ ԿԽՄԿ-ի և այլ մարդասիրական կազմակերպությունների կողմից միջոցներ չձեռնարկելու դեպքում Ռուսաստանի Դաշնությունն իրեն իրավունք է վերապահում առաջիկայում անվտանգության խորհրդի արտահերթ նիստ նախաձեռնել և Ուկրաինայի ներկայացուցչից և ԿԽՄԿ-ի ղեկավարությունից մանրամասն հաշվետվություն պահանջել ռուս զինծառայողների պահման պայմանների և առողջական վիճակի մասին:
ԱՄՆ-ը և դաշնակիցները ռուսական տանկի դիմաց Կիևին 10 հակատանկային համակարգ կտան. Բլինկեն
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 42–րդ օրը։