Թրամփի կարողությունը մեկ տարում հասել է 3 մլրդ դոլարի

Դոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփի կարողությունը կտրուկ աճել է նախագահի պաշտոնը լքելուց հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 430 մլն դոլար է վաստակել, և նրա կարողությունը մեկ տարում ավելացել է մեկ քառորդով. տեղեկությունը հայտնում է Forbes-ը:
Թրամփի կարողությունը 2,4 մլրդ դոլարից հասել է 3 միլիարդի։ Ըստ պարբերականի, ԱՄՆ-ի նախկին նախագահի հարստության աճը կարելի է կապել սոցիալական ցանցերի համար ստեղծված նոր հարթակի հետ։
Թրամփն այդ հարթակը գործարկեց, երբ 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ-ի Կապիտոլիումում տեղի ունեցած իրադարձություններից հետո հեռացվեց Twitter-ի նրա հաշիվը։
Forbes-ը հրապարակել է ամենահարուստ մարդկանց ցուցակը. ովքե՞ր են առաջին հնգյակում