Ռոսավիացիան երկարաձգել է Ռուսաստանի 11 օդանավակայանների թռիչքների արգելքը

ՌԴ-ի մյուս օդանավակայանները, այդ թվում՝ միջազգային, աշխատում են սովորական ռեժիմով ու կարող են ինքնաթիռներ ընդունել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Ռոսավիացիան մինչև ապրիլի 13-ը երկարաձգել է ՌԴ կենտրոնական մասի ու հարավի 11 օդանավակայանների թռիչքների արգելքը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը երկարացվել է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի ու Էլիստայի օդանավակայանների համար:

Այդ քաղաքներ ուղևորափոխադրումներ կազմակերպելու համար ավիաընկերություններին նախկինի պես խորհուրդ է տրվում օգտագործել Սոչիի, Վոլգոգրադի, Մինվոդիի, Ստավրոպոլի ու Մոսկվայի օդանավակայանները:
Գերատեսչությունից հավաստիացրել են, որ Ռուսաստանի մյուս օդանավակայանները, այդ թվում՝ միջազգային, աշխատում են սովորական ռեժիմով:
«Ռոսավիացիան» հերթական անգամ երկարացրել է թռիչքների արգելքը 11 օդանավակայանում
Ռուսաստանի ներսում թռիչքների սահմանափակումները սահմանվել են փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկի օրը։