Ռուսաստանը գազ կարտահանի այլ երկրներ, եթե Եվրոպան հրաժարվի դրանից

Գազամուղ. Արխիվային լուսանկար
Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, թե ինչ է անելու Ռուսաստանը, եթե Եվրոպան հրաժարվի ռուսական գազից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը գազ կարտահանի այլ երկրներ, եթե Եվրոպան հրաժարվի դրանից։ Ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք տասնամյակներ շարունակ պատժամիջոցների տակ ենք ապրում, սովոր ենք։ Ինչ վերաբերում է գազին, ապա կփորձենք այն արտահանել այլ երկրներ, գազի կարիք շատերն ունեն»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչ է անելու Ռուսաստանը, եթե Եվրոպան հրաժարվի ռուսական գազից։
Մոսկվան ողջամտության վրա է հույսը դրել. Պեսկովը` ռուբլով գազի դիմաց վճարելու որոշման մասին
Ռուսաստանը փետրվարի 24-ին ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ Դրանից հետո օտար երկրները սկսեցին պատժամիջոցներ կիրառել, իսկ ընկերությունները սկսեցին զանգվածաբար դադարեցնել իրենց գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում։ Եվրոպայում տարբեր մակարդակներով պարբերաբար հայտարարություններ են հնչում ռուսական նավթի և գազի ներկրումից հրաժարվելու մասին։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ռուբլով է կատարելու ոչ բարեկամական երկրներին գազ մատակարարելու հաշվարկները: Նա ԿԲ-ին և կառավարությանը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում հստակեցնել Եվրոպայի հետ ռուբլով գործարքներ իրականացնելու կարգը։
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այն ծավալներով և գներով, որոնք արձանագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերում, քանի որ երկրի համար կարևոր է սեփական հեղինակությունը: