ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի– Sputnik. Սյունիքի Նորաշենիկ գյուղով անցնող գետում փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են ապրիլի 3-ից որոնվող տղամարդու դին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ–ը։
Կայքի տեղեկություններով, փրկարարները դին դուրս են բերել գետից և սպասում են, որպեսզի ժամանեն դատական բժիշկն ու Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները։
Հիշեցնենք` ապրիլի 3–ին, ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ էր ստացել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացի է ընկել գետը։
Ավելի ուշ պարզվել էր, որ 44-ամյա քաղաքացին (Է․ Փ․, ծնված 1978 թ․) կամրջից նետվել է Աճանան գետը։