«ՆԱՏՕ-ի հետ խոսելու բան չկա». ՌԴ փոխարտգործնախարար

Ալեքսանդր Գրուշկո
ՌԴ փոխարտգործնախարարը խոսել է Հյուսիսատլանտյան դաշինքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն այսօր լրագրողներին ասել է, որ հիմա Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հետ երկխոսության մեջ չէ։
«ՆԱՏՕ-ի հետ ոչ մի շփում չկա. խոսելու բան չկա»,- ընդգծել է նա:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ռուսական կողմը շփումներ է պահպանում Եվրամիության հետ:
«Դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակով ԵՄ-ի հետ շփումները պահպանվում են»,- հավելել է նա:
Ընթացիկ պայմաններում ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունն անհնար է. ՌԴ ԱԳՆ
Գրուշկոն հստակեցրել է, որ Եվրամիության ներկայացուցիչները ոչ մի այց չեն ծրագրում ՌԴ:
ՆԱՏՕ-ն օգնում է Ուկրաինային, սակայն Կիևն ինքը կորոշի խաղաղության պայմանները.Ստոլտենբերգ