ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Իրանը մտադիր է կարճաժամկետ հեռանկարում Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունն ավելացնել և հասցնել մինչև 10 մլրդ դոլարի, հայտարարել է Իրանի արդյունաբերության և առեւտրի փոխնախարար, առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիրեզա Փեյման - Պակը:
Երկկողմ առևտուրն աննշան է, և Իրանի իշխանությունները տրամադրված են ընդլայնել այն Մոսկվայի հետ:
«Մեր նպատակն ապրանքաշրջանառության ավելացումն է առնվազն մինչև 10 մլրդ դոլարի։ Դա կարճաժամկետ հեռանկարում»,-ասել է նա՝ բացելով Ռուսաստանի և Իրանի գործարար շրջանակների հանդիպումը ՌԴ ԱԱՊ Կոնգրես կենտրոնում։
Նա հավելել է, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում մեծ ծրագրեր կան։