Հայտնի է` ով է Սամվել Ալեքսանյանի դստեր նշանածը

Խնամիների ընտանիքը զբաղվում է նաև ծաղկի բիզնեսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի դուստրը` Լուսին Ալեքսանյանը, նշանվել է Արմեն անունով մի երիտասարդի հետ, որը Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է. հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
Նշվում է, որ գործարարի խնամիների ընտանիքը, մասնավորապես` Ալեքսանյանի փեսան, զբաղվում է ծաղկի բիզնեսով։
Հիշեցնենք, որ Լուսինն ու Արմենը նշանվել են ապրիլի 4-ին։ Սամվել Ալեքսանյանի կինը` Շողերինե Ալեքսանյանը, «Ինստագրամի» իր էջի «սթորի» բաժնում տեսանյութեր էր հրապարակում այդ օրվանից։
Հյուրերի թվում եղել են երգչուհիներ Հռիփսիմե Հակոբյանը և Սոնա Ռուբինյանը, երգիչ Էրիկը, հումորիստ Գարիկ Պապոյանը, խնամիները և նրանց ընտանիքի ընկերները։ Բացի այդ, երևում են պաստառներ, որոնց վրա գրված է «Արմենն ու Լուսինը։ Նա ասաց` այո»։
Սամվել Ալեքսանյանը 7 զավակ ունի։