Հայաստանի և Ղրիմի միջև նախատեսվում է զբոսաշրջային նոր երթուղի բացել

Հայաստանյան ընկերությունները հետաքրքիր առաջարկներ են անում «Մետաքսի ճանապարհ. Հայաստան - Ղրիմ» տուրիստական երթուղու վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Նախատեսվում է զբոսաշրջային նոր երթուղի բացել Ղրիմի և Հայաստանի միջև։ Այս մասին այսօր Երևանում լրագրողներին հայտնել է Ղրիմի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն։
Ղրիմի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն
Նրա խոսքով` զբոսաշրջության և առողջարանային ոլորտի վերաբերյալ հայկական կողմի հետ արդեն հինգ համաձայնագիր է ստորագրվել:

«Հայաստանյան ընկերություններից շատ հետաքրքիր առաջարկներ ենք ստանում տուրիստական այնպիսի երթուղու վերաբերյալ, ինչպիսին է «Մետաքսի ճանապարհ.Հայաստան-Ղրիմ»-ը։ Ղրիմը նույնպես Մետաքսի ճանապարհի մաս է եղել, և մենք ունենք պահպանված օբյեկտեր, ուր կարելի է այցելել: Դա իսկապես հետաքրքիր կլինի ճանաչողական ու պատմական տեսանկյունից։ Մենք կաշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է Կիվիկոն:

Նրա խոսքով՝ Ղրիմում կան բազմաթիվ պատմական վայրեր, որոնք կհետաքրքրեն Հայաստանից ժամանած զբոսաշրջիկներին։
Ղրիմի պաշտոնական պատվիրակությունը Հայաստանում է գործնական այցով։