ՖԻԴԵ-ում չեն բացառում, որ շախմատիստ Կարյակինին կարող են նոր մեղադրանքներ ներկայացվել

Սերգեյ Կարյակին
Մարտի վերջին ՖԻԴԵ-ի Էթիկայի հանձնաժողովը կես տարով որակազրկել է Սերգեյ Կարյակինին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում չի բացառել ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին նոր մեղադրանքներ առաջադրելու հնարավորությունը։
«Կարյակինը բողոքարկման համար մինչև ապրիլի 11-ը ժամանակ ունի։ Դա նրա իրավունքն է, որից դեռ չի օգտվել։ Կարյակինի նկատմամբ պատժամիջոցները (որակազրկումը) սկզբունքորեն չեն կարող երկարաձգվել։ Բայց եթե համառի և խախտի վարքագծի կանոնները, հավանականություն կա, որ նրան նոր մեղադրանքներ կառաջադրվեն»,- ասել է Շախմատի համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը։
ՖԻԴԵ-ի էթիկայի հանձնաժողովը մարտի 21-ին Սերգեյ Կարյակինին կես տարով որակազրկեց Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությանն աջակցող հայտարարությունների համար: Պատժամիջոցները նրան զրկեցին 2022 թվականի հունիս-հուլիսին Մադրիդում կայանալիք հավակնորդների մրցաշարին մասնակցելու հնարավորությունից:
Շախմատի աշխարհի չեմպիոն Կարլսենը պաշտպանել է որակազրկված Կարյակինին