ԵՄ-ն չի ուզում, որ Ուկրաինան պարտվի, և կշարունակի զինել նրանց. Բորել

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը . Արխիվային լուսանկար
Բորելը կարծում է, որ Եվրամիությունը պարզապես պարտավոր է այսուհետ ևս զինել Ուկրաինային:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Եվրամիությունը չի ցանկանում, որ Ուկրաինան տանուլ տա Ռուսաստանի հետ հակամարտությունում, ուստի կշարունակի զինել նրանց։ Այս մասին Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Այս խորհրդարանում ինձ ասում են, որ պետք է հնարավորինս արագ վերջ դնել հակամարտությանը, ուստի պետք է դադարեցնել Ուկրաինային զինելը։ Բայց մենք չենք ուզում, որ այս ամենի արդյունքում միլիոնավոր փախստականներ և հազարավոր զոհեր լինեն, երկիրը՝ ավերված ու պարտված։ Այդ պատճառով պետք է շարունակենք զինել Ուկրաինային»,- ասել է նա։

Եվրամիության դիվանագիտության ղեկավարը նաև հայտնել է, որ մեկ միլիարդ եվրոն, որը ԵՄ-ն հատկացրել է Ուկրաինայի բանակին ֆինանսապես աջակցելու համար, «այնքան էլ զգալի գումար չէ՝ հաշվի առնելով, թե որքան է ԵՄ-ն ամեն օր ծախսում ՌԴ-ից վառելիք գնելու համար»:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 42–րդ օրը։