ԴԺՀ ղեկավարը Մարիուպոլի քաղաքապետ է նշանակել

Հրետակոծված բնակելի շենք Մարիուպոլում. Արխիվային լուսանկար
Ներկայումս ՌԴ և ԴԺՀ դաշնակից ուժերը մարտեր են մղում քաղաքի վերջնական ազատագրման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պիշուլինը Կոնստանտին Իվանշչենկոյին նշանակել է Մարիուպոլի վարչակազմի ղեկավար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Իվաշչենկո Կոնստանտին Վլադիմիրովիչին նշանակել Մարիուպոլ քաղաքի վարչակազմի ղեկավար»,-ասված է հրամանագրի տեքստում, որը ստորագրել Է Պուշիլինը: Նշվում է, որ հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Իվաշչենկոն նախկինում քաղխորհրդի պատգամավոր էր «Ընդդիմադիր հարթակ - հանուն կյանքի» կուսակցությունից:
ԴԺՀ-ի հռչակման պահին (2014 թվականին) շուրջ 450 հազար բնակչություն ունեցող Մարիուպոլ քաղաքը հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքն էր՝ Դոնեցկից հետո: Սակայն նույն տարվա հունիսին ուկրաինացի ուժայինները վերադարձրեցին Մարիուպոլի վերահսկողությունը, իսկ քաղաքի արևելյան արվարձանները դարձան Ուկրաինայի հակամարտության ամենաթեժ վայրերից մեկը։
Ներկայումս ՌԴ և ԴԺՀ դաշնակից ուժերը մարտեր են մղում քաղաքի վերջնական ազատագրման համար։ Ուկրաինական մյուս զորամասերի թվում նրանց դիմադրում է «Ազով» ազգայնական գունդը, որի մարտիկների դեմ ՌԴ-ում քրեական գործ է հարուցվել։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 42–րդ օրը։