Բուդապեշտում Ուկրաինայի դեսպանին ԱԳՆ են կանչել

Բուդապեշտի դիրքորոշումը բազմիցս քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Հունգարիայում Ուկրաինայի դեսպան Լյուբով Նեպոպին հրավիրել են երկրի ԱԳՆ՝ Ուկրաինայի վերաբերյալ Բուդապեշտի դիրքորոշումը քննադատող հայտարարությունների առիթով։ Տեղեկությունը հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյին:

«Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունն Ուկրաինայի դեսպանին կանչել է... պատերազմի վերաբերյալ Հունգարիայի դիրքորոշման մասին վիրավորական հայտարարությունների կապակցությամբ»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ:

ԱԳՆ ղեկավարի հայտարարության մեջ նշված է՝ ժամանակն է, որ Կիևը «դադարեցի Հունգարիայի հասցեին վիրավորանքն ու ճանաչի հունգարացի ժողովրդի կամքը»:
Բուդապեշտի դիրքորոշումը քննադատող հայտարարություններ բազմիցս արել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Մասնավորապես, երեկ նա հայտարարել է, որ Օրբանը «կարող է ասել, որ իրեն ընտրում է Հունգարիան, բայց Հունգարիան այլ աշխարհի մաս է, նրանք Եվրամիությունում են ...Մենք միանշանակ հասկանում ենք, որ դա եվրոպական պետություն է»։
ԵՄ–ն պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի նավթագազային հատվածի դեմ. Հունգարիայի վարչապետ
Հունգարիայում ՌԴ դեսպան Եվգենի Ստանիսլավովը ՌԻԱ Նովոստիին ավելի վաղ տված հարցազրույցում ասել էր, որ Բուդապեշտում Ուկրաինայի դեսպանն Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել է Հունգարիայի ընտրությունների արդյունքների վրա ընդդիմության օգնությամբ ազդելու ուղիները:
Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն Ուկրաինային մեղադրել է երկրում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձի մեջ: Ապրիլի 3-ի ընտրություններում հաղթել է իշխող դաշինքը՝ վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 42–րդ օրը։