«Բոլոր իմաստներով ջերմ». Եկատերինա Ստրիժենովան Երևանում է

Եկատերինա Ստրիժենովան ամուսինու՝ Ալեքսանդր Ստրիժենովի հետ
Ռուսաստանյան հայտնի հեռուստահաղորդավարուհին և դերասանուհին շատ տպավորված է հայաստանցիների ջերմ ընդունելությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ռուս դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Ստրիժենովան ամուսինու՝ Ալեքսանդր Ստրիժենովի հետ ժամանել է Երեւան։ Այդ մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։
Հեռուստահաղորդավարուհին բազմաթիվ դրական տպավորություններ է ստացել Հայաստանի մայրաքաղաքից, որտեղ, նրա խոսքով, «բոլոր իմաստներով ջերմ է»։
«Ողջույն Երևանից. այսօր +20 է, ջերմ` բոլոր իմաստներով։ Մարդիկ դուրս են եկել փողոց և ասում են՝ բարի գալուստ Հայաստան։ Ես որսացի ինձ այն մտքի վրա, որ այս 40 օրվա ընթացքում հակառուսական զանգվածային լրահոսի ճնշման տակ, երբ հեռախոսը կարմրում է հայհոյանքներից, բարի խոսքը հատկապես արժեքավոր է դառնում»,- գրել է Ստրիժենովան։
Ամուսիններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ստրիժենովան կիսվել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում շրջայցի տպավորություններով՝ գրելով, որ կարևոր է իմանալ սեփական պատմությունը։