ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Գլենդելի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է քաղաքային խորհրդի անդամ Արտաշես Քասախյանը։ Ինչպես հայտնում է asbarez.com-ը, հայազգի քաղաքապետն այդ պաշտոնում կփոխարինի Փոլա Դիվայնին։
Քասախյանը ծնվել է Բոստոնում, Գլենդելում է բնակվում 1986 թվականից:
Քաղաքային խորհրդում ընտրվելուց առաջ նա 15 տարի աշխատել է որպես Գլենդելի քաղաքային գործավար:
Հիշեցնենք, որ Գլենդելի քաղաքային իշխանությունը Քասախյանից առաջ ղեկավարել են նաև Վրեժ Աղաջանյանը, Վարդան Ղարպետյանը, Զարեհ Սինանյանը և այլ հայեր։